Աշխարհում ամենահայտնի պլյուս չափի մոդելը լույս աշխարհ է բերել առաջնեկին (ֆոտո)

14:11   21 հունվարի, 2020

Ամերիկացի պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը, որը հղիության ամբողջ ընթացքում լուսանկարվում էր մերկ, լույս աշխարհ է բերել առաջնեկին։

Մոդելն առայժմ չի նշել երեխայի անունը։ Հայտնի է միայն, որ նա տղայի է լույս աշխարհ բերել։  

Գրեմը հայտնի դարձավ 2016թ.-ին, երբ դարձավ պլյուս չափի առաջին մոդելը, որը հայտնվեց «Sports Illustrated Swimsuit Issue» ամսագրի շապիկին։ Նրա լուսանկարները զարդարել են նորաձեւության առաջատար ամսագրերի, այդ թվում «Vogue»-ի, «Elle»-ի, «Glamour»-ի շապիկները։

2010թ.-ին Էշլի Գրեմն ամուսնացել է կինոօպերատոր Փասթին Էրվինի հետ։ 9 տարի անց՝ 2019թ.-ի օգոստոսին, ամուսինները հայտնեցին մոդելի հղիության մասին։ Մոդելը նաեւ խոստովանել է, որ հղիության ինն ամիսների ընթացքում գիրացել է 20 կիլոգրամով, սակայն առհասարակ չի անհանգստանում այդ պատճառով։



© NEWS.am STYLE