«Պահպանեք ձեր ընտանիքը, այն ամենաթանկ ձեռքբերումն է կյանքում». Գրիգոր Դանիելյանի ու կնոջ մեղմ գրկախառնությունը Շրի Լանկայից

14:43   21 հունվարի, 2020

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ու նրա կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, հանգստի են մեկնել։ Աստղային զույգը գեղեցիկ օրեր է անցկացնում Շրի Լանկայում, որտեղից արդեն հասցրել է կիսվել լուսանկարներով։

Գրիգորի միկրոբլոգում հրապարակված լուսանկարում զույգը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նրանք մեղմ գրկախառնված են, իսկ մեկնաբանություններում Գրիգորը գրել է. «Պահպանեք ձեր ընտանիքը, այն ամենաթանկ ձեռքբերումն է կյանքում»։  Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Հրաշք զույգ, առանց ձեւականության, շատ լավն եք»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ու որդու հետ։ Գրիգորը ջերմ գրկել էր կնոջն ու որդուն։ Ի դեպ, նա ու Հռիփսիմեն նույն գույնի բլուզներ էին կրում։ «Ընտանիք»,- լուսանկարն անգլերենով մակագրել էր դերասանը։



© NEWS.am STYLE