Լեոնարդո դի Կապրիոն եւ Ռոբերտ դե Նիրոն կխաղան Սկորսեզեի նոր ֆիլմում

17:12   21 հունվարի, 2020

Լեոնարդո դի Կապրիոն եւ Ռոբերտ դե Նիրոն Մարտին Սկորսեզեի նոր՝ «Լուսնային ծաղկի սպանողները» (Killers of the Flower Moon) ֆիլմում կկատարեն գլխավոր դերերը։ Այս մասին հայտնել է դի Կապրիոն ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխության (Screen Actors Guild Award) արարողության ընթացքում։

Դի Լապրիոն եւ դե Նիրոն բազմաթիվ անգամներ համագործակցել են Մարտին Սկորսեզեի հետ, սակայն առանձին-առանձին։ «Լուսնային ծաղկի սպանողները» կդառնա առաջին գեղարվեստական ֆիլմը, որում Սկորսեզեի սիրելիները միասին կհայտնվեն։

Ֆիլմը լրագրող Դեւիդ Գրանի «Լուսնային ծաղկի սպանողները» գրքի էկրանավորումը կլինի ԱՄՆ-ում նավթային տենդի իրադարձությունների մասին 1920-ական թվականներին։ Դրանում նկարագրվում է՝ ինչպես են քրեական խմբավորումները, որոնք հետաքրքրված են նավթի հանքատեղերի մշակմամբ, Օկլահոմա նահանգում սկսել հնդկացիների սպանել ամբողջ ընտանիքներով։ «Լուսնային ծաղկի սպանողները» ճանաչվել է ԱՄՆ-ում ազգային բեսթսելլեր եւ «New York Times»-ի բեսթսելլեր։

Սկորսեզեն ծրագրում է Օկլահոմայում նկարահանումները սկսել այս գարնանը Էրիկ Ռոթի սցենարով («Աստղը ծնվեց», «Ֆորեսթ գամփ»)։

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE