Ոճային. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

23:42   21 հունվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն ոճային վերարկու է կրում։ Նա հավաքել է մազերը եւ մեղմ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Պահի սիրելի գույնը»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Ծաղկաձորում։ Լուսինեն ձմեռային կերպարում էր։ Գեղեցկուհին լուսանկար էր հրապարակել նաեւ ամուսնու ու դստեր հետ, որը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Սա կոչվում է ընտանեկան սպորտ»։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան. «Շատ գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE