Սերիալներ, որոնք 2020 թվականին մեզ հրաժեշտ կտան (մաս երկրորդ)

20:39   21 հունվարի, 2020

2020 թվականը մեզ մեծ թվով նոր սերիալներ է առաջարկում, որոնցից մի քանիսը խորհուրդ ենք տալիս դիտել: Եթե նոր սերիալների մասին հոդվածի առաջին մասը բաց եք թողել, կարող եք ծանոթանալ այստեղ: Իսկ մենք շարունակում ենք…

«Վիկինգներ»

Սկանդինավյան անողոք ռազմիկների մասին պատմական դրաման իր ճանապարհը մեկնարկել է 2013 թվականի մարտի 3-ին:

Յարլ Ռագնար Լոդբրոկի եւ նրա ժողովրդի մասին պատմությունը կարողացել է կատարել գործնականում անհնարինը, կոնկրետ՝ դառնալ «Գահերի խաղի» մրցակիցը եւ ընդ որում՝ չմնալով նրա ստվերում:

Օդին աստծո անողոք ժողովրդի արկածները հանդիսատեսին փոխանցել են շատ ուժեղ էմոցիոնալ եւ էպիկական պահեր, ինչպես նաեւ մեծաթիվ խարիզմատիկ հերոսներ ու հերոսուհիներ:

«Վիկինգների» վերջին սերիան թողարկվելու է 2020 թվականի գարնանը:

«Լյուցիֆեր»

Ֆենթեզի-դրամա ժանրի սերիալը փոքր էկրաններին է հայտնվել 2016 թվականի հունվարի 25-ին: DC կոմիքսից հերոսի, ընկած հրեշտակի եւ տարատարոսի տիրակալի մասին շոուն, որը հոգնել է իր պարտականություններից եւ փախել է երկիր, այսպես ասած, անժամկետ արձակուրդի, հանդիսատեսին անմիջապես դուր եկավ:

Սերիալի հանրաճանաչության վրա առանձնապես ազդել է հոյակապ դերասանական խաղը, դե նաեւ գլխավոր դերակատար Թոմ Էլիսի հմայքը եւս արժե հաշվի առնել:

Զարմանալի չէ, որ երբ Fox ալիքը որոշեց շոուն փակել, երկրպագուներն այնպիսի աղմուկ բարձրացրին, որ սերիալի իրավունքը գնեց Netflix սթրիմինգային ծառայությունը եւ սերիալը շարունակեց:

«Լյուցիֆերի» վերջին սերիան կթողարկվի, հավանաբար, 2020 թվականի առաջին կեսին:

«Գերբնականը»

Միստիկական-արկածային դրաման հանդիսատեսին ուրախացնում է 2005 թվականի սեպտեմբերից: Վինչեսթերներ երկու եղբայրների արկածները նրանց ուր ասես չեն տարել հանդիսատեսի հետ միասին:

Մարտնչելով տարբեր հրեշների, դեւերի, հրեշտակների դեմ, ընդհուպ իր՝ Սատանայի դեմ, մեր եղբայրները հասունացել են մեզ հետ միասին:

Սերիալն իր ժանրում ամենաերկարատեւն է, եւ եթե չլիներ շոուն ավարտելու մասին գլխավոր հերոսների դերակատարների որոշումը, այն կարող էր շարունակվել եւս մի քանի տարի: Բայց ամեն ինչ վերջ ունի, իսկ մեզ մնում է միայն ըմբռնել շոուի ոչ պաշտոնական նշանաբանը՝ «Ճանապարհն այնքան հեռու է»:

«Գերբնականի» վերջին սերիան թողարկվելու է 2020 թվականի մարտի 23-ին:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE