Դմիտրի Խառատյանը 60 տարեկան է. հայկական ազգանվամբ կապուտաչյա շիկահերը նշում է հոբելյանը

15:59   21 հունվարի, 2020

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, միշտ երիտասարդ Դմիտրի Խառատյանը դառնում է 60 տարեկան։ Հայկական ազգանվամբ ու սլավոնական արտաքինով կապուտաչյա շիկահերը հասցրել է ստիպել իրեն սիրահարվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բազմաթիվ սերունդների։

Картинки по запросу харатьян розыгрыш

Պարզվում է՝ տոնը երկակի է. 45 տարի առաջ նա առաջին անգամ հայտնվել է էկրանին՝ Վլադիմիր Մենշովի «Խաղարկություն» դրամայում ավագ դասարանի աշակերտի դեր խաղալով։ Դրանից հետո Դմիտրին բառացիորեն արթնացել է հայտնի դարձած։

Սակայն իսկական սեր նրան բերել է «Գարդեմարիններ» ֆիլմում Ալյոշա Կորսակի դերը։ Միայն թե ի սկզբանե այլ արտիստ էր ընտրվել, եւ արդեն իսկ նկարահանումներ էին ընթանում, երբ ռեժիսոր Սվետլանա Դրուժինինան վերջապես գտավ դերասանին, որը կարող է ոչ միայն դերի մեջ մտնել այլեւ կատարել գլխավոր երգը։

Картинки по запросу харатьян инстаграм

««Կանաչ ֆուրգոն» ֆիլմում ես արդեն իմ ձայնով էի երգում։ Ես մտա ու երգեցի։ Եվ Սվետլանա Սերգեեւնային դուր եկավ։ Ընդ որում նրան այնքան է դուր եկել, որ նա ինձ դերի համար հաստատել է այդ երգերի շնորհիվ»,- «Առաջին ալիքի» լրագրողներին պատմել է դերասանը։



© NEWS.am STYLE