«Ի՞նչ կլիներ, եթե աշխարհը ղեկավարեին կանայք»․ ինչպես է Փարիզի բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում անցել Dior Couture-ի ցուցադրությունը

22:22   21 հունվարի, 2020

Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանում Մարիա Գրացիա Քյուրին ներկայացրել է 2020թ․-ի գարուն-ամառ Dior-ի կուտյուրային հավաքածուն: Այս անգամ դիզայները դեկորացիաների ձեւավորման համար հրավիրել է նկարիչ Ջուդի Չիկագոյին՝ «Ճաշկերույթ» նկարի հեղինակին։  Չիկագոն պոդիումի երկայնքով կախել է կտավներ, որոնցում արծարծվել են հասարակության պատմության մեջ կնոջ դերի մասին հարցեր եւ արտահայտություններ:

Dior Couture Spring 2020 Collection Fashionpress.it

Ինչպես գրում է ուկրաինական Vogue-ը, Քյուրիի եւ Չիկագոյի համագործակցության վեցամսյա ժամկետում զարգացրել են հեթանոսական աստվածուհիների երկրպագության եւ կին նկարչուհիների պայքարի գաղափարը՝ արվեստի արեւմտյան պատմության նահապետական համակարգերում կանանց բացառող ինքնադրսեւորման սեփական միջոցները գտնելու համար: «Ստեղծագործության եւ կանացիության միջեւ հարաբերություններն իսկապես ինձ հուզեցին, քանի որ ես դրանով յուրովի ապրում», - ասել է Քյուրին: -Եվ երբ Ջուդին խոսում էր աստվածուհիների այս գաղափարի մասին, ես անմիջապես մտածեցի Հռոմում գտնվող արձանների, Բոտիչելիի մասին, իմ տեսակետն ավելի իտալական է»:

Dior Couture Spring 2020 Collection Fashionpress.it

Dior Couture Spring 2020 Collection Fashionpress.it

Dior Couture Spring 2020 Collection Fashionpress.it

Dior Couture Spring 2020 Collection Fashionpress.it

Dior Couture Spring 2020 Collection Fashionpress.it

Լուսանկարները՝ Courtesy of Christian Dior Couture Pr



© NEWS.am STYLE