Էլեգանտ. Ելենա Բորիսենկոյի նոր լուսանկարը

17:43   21 հունվարի, 2020

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ կոմբիզնեսն է կրում։ Ելենան վառ շպարով է, կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարներով՝ գոտի, վզնոց ու ականջօղեր։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, թափանցիկ շապիկ էր կրում, որը համադրել էր էլեգանտ շրջազգեստի հետ։ Դերասանուհին մարգարտյա աքսեսուարներ էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էր շպարը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE