«North Kingsley». «System of a Down» խմբի բաս կիթառահարը նոր նախագիծ ունի

18:57   21 հունվարի, 2020

Լավ լուր աշխարհահռչակ «System of a down» խմբի երկրպագուների համար։ Խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը հայտնել է իր նոր նախագծի մասին, որը ստացել է «North Kingsley» անունը։ Երաժիշտն այդ մասին հայտնել է Instagram-յան էջում արված գրառմամբ։

«Հպարտ եմ ներկայացնել իմ նոր նախագիծը՝ North Kingsley։ Երաժշտությունը՝ շուտով»,- հրապարակումը մակագրել է Օդաջյանը։

Օդաջյանը նախագծի մասին խոսել էր 2019թ.-ի ավարտին։ Խոսելով անվան ընտրության մասին՝ երաժիշտը նշել էր, որ Հայաստանից Լոս Անջելես տեղափոխվելուց հետո North Kingsley drive փողոցում է ապրել, այնտեղ մեծացել եւ տեսել ամեն ինչ։

Լուսանկարները՝ @armenkeleshian, Instagram/northkingsley



© NEWS.am STYLE