Խորը դեկոլտե, վառ շպար․ Եվա Բաղդասարյանը՝ գրավիչ կերպարում

10:43   22 հունվարի, 2020

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչոճային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել մեքենայի մեջ։ Նա կադրում կրում է սպիտակ վերնաշապիկ, կաշվե սեւ պիջակ։ Նա վառ շպարով է․ ընդգծված աչքեր, մեղմ երանգի շրթունքներ։ Դերասանուհու վարսերն արձակված են։ Եվան հրապարակմանը կից գրել է․ «Կինը բնության նույն ուժն է, ինչպես քամին, կայծակը, էլեկտրականությունը․․․»։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին ներկայացել էր ոճային կերպարում։ Եվան կադրում կրում էր սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, իսկ կերպարը համալրել էր ոճային գոտին։ Եվան հրապարակմանը կից մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE