Պամելա Անդերսոնը գաղտնի ամուսնացել է հոլիվուդյան պրոդյուսերի հետ

12:13   22 հունվարի, 2020

Ամերկացի դերասանուհի Պամելա Անդերսոնն ու հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթրեսն ամուսնացել են, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ամուսնական փակ արարողությունը տեղի է ունեցել Մալիբուում։ Հայտնիները, որոնք հանդիպել են 80-ականների կեսերին, վերամիավորվել են մի քանի ամիս առաջ եւ իրենց հարաբերությունները գաղտնի պահել։

«Ամենուր գեղեցիկ աղջիկներ են։ Ես կարող էի ինչ-որ մեկին ընտրել, բայց 35 տարվա ընթացքում ես միայն Պամելային եմ ցանկացել։ Նա ինձ վայրի է դառնում այդ բառի լավ իմաստով։ Նա ոգեշնչում է ինձ։ Ես պաշտպանում եմ նրան եւ այնպիսի վերաբերմունք ցուցաբերում նրա հանդեպ, որին նա արժանի է»,- ասել է 74-ամյա պրոդյուսերը, որը հայտնի է «Աստղը ծնվեց», «Անձրեւի մարդը» եւ «Բեթմեն» ֆիլմերով։

Картинки по запросу pamela anderson

Անդերսոնը բանաստեղծություն է նվիրել իր ու Պիթերսի ամուսնությանը։ Դրանում նա նշել է, որ կինոմագնատը միշտ իր կողքին է եղել եւ երբեք հուսախաբ չի արել։ Դերասանուհին խոստովանել է, որ նախկինում «հոլիվուդյան այդ վատ տղան» վախեցնում էր իրեն, սակայն այժմ երկուսն էլ պատրաստ են հարաբերությունների։ «Մենք միմյանց սիրում ենք։ Ես երջանիկ կին եմ»,- եզրափակել է աստղը։ Անդերսոնի դեպքում Փիթերսի հետ ամուսնությունը հինգերորդն է։

Լուսանկարները՝ Getty Images, Intimately Magazine



© NEWS.am STYLE