Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու արագության ռեկորդը

15:12   22 հունվարի, 2020

Ամերիկացի ռեփեր Էմինեմը ռեփ կարդալու արագության նոր ռեկորդ է սահմանել՝ կատարելով «Godzilla» երգը, հայտնում է Eminem pro պորտալը։

Երգի ավարտին նա 30 վայրկյանի ընթացքում 229 բառ է արտաբերել, ինչը կազմում է 11,3 վանկ վայրկյանում։

Այս արդյունքը ռեփերին հնարավորություն է տվել գերազանցել ռեփ կարդալու արագության նախկին արդյունքները. «Majesty»-ին կատարելու ընթացքում նա ռեփ էր կարդում վայրկյանում 10,3 վանկ արագությամբ, «Rap God»-ի ընթացքում՝ վայրկյանում 9,6 վանկ արագությամբ։



© NEWS.am STYLE