ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   25 հունվարի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր կհասկանաք, որ դուք եւ ձեր սիրելին մի ամբողջություն եք եւ անգամ շատ փորձելու դեպքում ձեզ չեն կարող իրարից բաժանել: Ամեն դեպքում, այնպես արեք, որ նման բան չփորձեն:

ՑԼԵՐ

Այսօր դուք վերջապես կհասկանաք, որ, իսկական, գանձ եք: Լավ է ուշ, քան երբեք, բայց աստղերը, կարծես թե, անհանգստանում են, որովհետեւ նման ինքնագնահատակը, բնականաբար, կազդի նաեւ ձեր անձնականի վրա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ հանգիստ անվանելը շատ բարդ կլինի: Շատ լարված կլինեք, ինչի պատճառով առաջինը կտուժի ձեր սիրելին: Զգույշ եղեք, որպեսզի նրան չցավեցնեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր օգնության կարիքը շատ կզգա, թեեւ նա այդ մասին չի ասի ձեզ: Փորձեք ինքներդ ուշադիր լինել նրա հանդեպ, որպեսզի ճիշտ ժամանակին կարողանաք օգնել նրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվար ընտրություն կկայացնի ձեր եւ իր մտերիմ ընկերոջ միջեւ: Ձեզ համար միայն լավ կլինի, եթե նա անկեղծ ընտրություն անի, այնպես որ` աշխատեք չազդել նրա վրա:

ԿՈՒՅՍԵՐ

Խնայեք ձեզ: Պետք չէ, որ ծայրահեղ քայլերի գնաք ինչ-որ մեկի երջանկության համար: Լավ կլինի, որ առաջին հերթին մտածեք ինքներդ ձեր մասին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք շատ պատասխանատու որոշում կայացնել, որը հիմնովին կփոխի ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելիի կյանքը: Այնպես որ` լավ կլինի որոշում կայացնելուց առաջ իրար հետ խորհրդակցեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կհասկանա թե ձեր կատակները, թե խենթությունները, այնպես որ` աշխատեք նրա տրամադրությանը համընթաց քայլել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր լավ կլինի սիրելիի հետ միասին որեւիցե խաղ խաղաք, նախընտրելի է` սեղանի ինչ-որ խաղ` նարդի, շախմատ, դոմինո եւ այլն: Միասին ցանկացած զբաղմունք միշտ հետաքրքիր է լինում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր մտորել որեւէ լուրջ գրքի թեմայով: Սիրելի հետ շատ զրուցեք, փիլիսոփայեք: Դա ձեզ ավելի կմտերմացնի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր վերջապես կիմանաք, թե ինչ է իրականում ձեր մասին մտածում ձեր սիրելին: Եթե նրա կարծիքը շատ դրական է, ուրախացեք, բայց պետք չէ կորցնել զգոնությունը, իսկ հակառակ դեպքում` մտածեք ձեր բացասական կողմերի մասին  եւ փորձեք շտկել դրանք:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր կյանքում մեծ դեր կունենա երաժշտությունը: Առաջին իսկ լսած երգը կբնութագրի ձեր հարաբերությունների ապագան: Դե իսկ եթե երգը այնքան էլ ձեր սրտով չէ, փորձեք ձեւացնել, թե ոչինչ էլ չեք լսել:



© NEWS.am STYLE