«Հայերը կարող են հաճոյախոսություններ անել». ինչպես է Գարիկ Մարտիրոսյանն արձագանքել կնոջ արտաքինին

10:19   22 հունվարի, 2020

Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ գտնվում է Սոչիում, ուր անց է կացվում Ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմերի «КиВиН-2020» փառատոնը եւ համատեղ հանգստից լուսանկարներ է հրապարակում։ Ժաննայի նոր լուսանկարի հեղինակը Գարիկն է, որը հիացել է կնոջ գեղեցկությամբ։

«Գարիկ, լուսանկարիր ինձ, ասաց. «Եթե շախմատում այսպիսի ֆիգուրներ լինեին, ես հաստատ կթողնեի աշխատանքս ու պրոֆեսիոնալ շախմատիստ կդառնայի»։ Հայերն, իհարկե, կարող են հաճոյախոսություններ անել, երբ ընթրիքին տոլմա են պատվիրում»,- հրապարակումը մակագրել է Գարիկի կինը։

Картинки по запросу janna levina instagram

Հումորիստի կինը երկրպագուներին հիացրել է գեղեցիկ կազմվածքով ու սլացիկ ոտքերով։ Հետեւորդները հավանության են արժանացրել նաեւ Մարտիրոսյանի հաճոյախոսությունը։ «Ժաննա, Դուք հրաշալի եք», «Գեղեցկուհի։ Գարիկը 10000 տոկոսով ճիշտ է»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։



© NEWS.am STYLE