«Ամենասիրուն եւ ամենաոճային». Աստղիկ Սաֆարյանի վառ կերպարը

11:41   22 հունվարի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ սպորտային բլուզ է կրում։ Նա հավաքել է մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել է խոշոր արեւային ակնոցը։ Աստղիկ Սաֆարյանը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան. «Ինչպես միշտ, ամենասիրուն եւ ամենաոճային»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Աստղիկը շքեղ սանրվածք էր ընտրել, արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ քարերով զարդարված գոտի, թեւնոնցեր, մատանիներ ու խոշոր ականջօղեր։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։ «Փայլուն աստղ», «թագուհի»,- գրել էին օգտատերերը։

Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich



© NEWS.am STYLE