Սոֆյա Պողոսյանը՝ նուրբ կերպարում

12:41   22 հունվարի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ երկար շրջազգեստ է կրում, դարչնագույն բլուզ։ Նա հավաքել է մազերը եւ գեղեցիկ աքսեսեւարներ ընտրել՝ գոտի, խոշոր ականջօղեր։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել դերասանուհուն։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Գեղեցիկ զույգը ձմեռային կերպարում էր։ Սոֆյան սպիտակ բաճկոն էր ընտրել, կապույտ գլխարկ եւ նվազագույն շպարով էր։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրանց. «Շատ սիրուն զույգ»։



© NEWS.am STYLE