«Մարդուն երազանքներին հասնելու համար, բացի մեծ ցանկությունից, ոչինչ պետք չէ». Զարուհի Բաբայանը՝ Ծաղկաձորում

16:49   22 հունվարի, 2020

Երգչուհի Զարուհի Բաբայանը Ծաղկաձորում արված լուսանկարներ է հրապարակել։

Կադրերն արվել են դահուկներով սահելու ընթացքում։ Երգչուհին համապատասխան հագուստ է կրում, իսկ հրապարակման մեկնաբանություններում նշել է, որ համոզվում է՝ երազանքներին հասնելու համար մարդուն մեծ ցանկությունից բացի՝ ուրիշ ոչինչ պետք չէ։ «Ինչքան ժամանակ ինձ պետք եղավ այս քայլը անելու համար (ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ ՎՐԱ)»,- նշել է նա։  

Օրեր առաջ երգչուհին ջերմ շնորհավորել էր դստեր՝ Սոֆի Դեւոյանի ծննդյան օրը։ «Երջանկության չափման միավորը անհայտ է։ Բայց մի բան պարզից էլ պարզ է. ծնողը երջանիկ է, երբ տեսնում է իր երեխայի երջանիկ, ժպտացող եւ փայլող աչքերը։ Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք։ Ես երջանիկ եմ, ես հպարտ եմ, ես շնորհակալ եմ, որ ունեմ քեզ»,- համատեղ լուսանկարը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE