«Սիրում եմ կարդալ քնելուց առաջ». Լիա Զախարյան

20:46   22 հունվարի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում քնքուշ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է՝ գիրքը ձեռքին, սպիտակ հագուստով։ «Անկախ երկրից, քաղաքից, բնակավայրից եւ ինձ հասանելիք ննջասենյակից, ես ունեմ իմ քնելու ավանդական սովորույթն ու հատուկ տրամադրվածությունը։ Սիրում եմ կարդալ քնելուց առաջ. 1.-Ինքնակրթություն է 2.-Զարգացնում է մտածողությունը 3.-Անհետացնում է լարվածությունը 4.-Ինքնավստահություն է հաղորդում 5.-Մարզում է ուղեղը 6.-Սովորեցնում է կենտրոնանալ 7.-Զարգացնում է բառապաշարը 8.-Զարգացնում է երեւակայությունը 9.-Ծառայում է իբրեւ քնաբեր։ Եվ հիշեք՝ մենք այն ենք, ինչ ուտում ենք, մենք այն ենք, ինչ լսում ենք, մենք այն ենք ինչ տեսնում եւ կարդում ենք»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքն ու բաց էր ուսի հատվածում։ Լիան նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ մեղմ շպարով էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել Լիային. «Շքեղ», «սիրունիկ»։



© NEWS.am STYLE