Մեգան Մարքլն ու արքայազն Հարին «պատերազմում են» կանադական տաբլոիդների հետ

14:19   22 հունվարի, 2020

Արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, Կանադա տեղափոխվելուց հետո սկսել են «պատերազմել» տեղի պապարացիների հետ։ Առիթ է դարձել Մեգանին թաքուն հսկող լուսանկարչի նկարը, որում նախկին դերասանուհին այգում զբոսնում է փոքրիկ Արչիի ու երկու շան հետ։ Պապարացիները դքսուհուն սպասում էին ոչ հեռվում։ Մեգանի լուսանկարները հայտնվել են շատ տաբլոիդներում եւ մեծ արձագանք են ստացել։

Փաստաբանների խոսքով՝ նա այդ նկարահանմանը համաձայնություն չի տվել եւ ֆոտոլրագրողներին մեղադրում է հետապնդման մեջ։

Картинки по запросу принц гарри getty images

Թագավորական ընտանիքի ներկայացուցչի խոսքով՝ Մարքլը վրդովվել է նրանից, որ մամուլը հետեւում է նրա յուրանքանչյուր քայլի նույնիսկ Կանադայում այն դեպքում, երբ նա ցանկանում է առանձնանալ մտերիմների հետ։ Թագուհու կրտսեր թոռն ու նրա կինը մտադիր են դատական կարգով պաշտպանել գաղտնիության իրավունքը, հայտնում է Sky News-ը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE