Մոդել է դարձել. Ջեքի Չանը Փարիզում Նորաձեւության շաբաթվա ընթացքում պոդիում է բարձրացել

16:16   22 հունվարի, 2020

Դերասան, ռեժիսոր եւ կասկադյոր Ջեքի Չանը որոշել է իրեն փորձել մոդելի ամպլուայում, գրում է Hypebeast-ը։

Մարտաֆիլմերի 65-ամյա հերոսը մասնակցել է չինական Li Ning սպորտային ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի ստեղծմանը, ապա ցուցադրության ընթացքում մոդել է դարձել։

Կապսուլային հավաքածուն բաղկացած է 10 իրից, որոնք պատրաստված են սեւ-բեժ գույներով, ներկայացված են հագուստ եւ կոշիկ ակտիվ կենսակերպի համար։

Картинки по запросу джеки чан на подиуме

Ըստ տեղեկատվության՝ հավաքածուի վրա աշխատանքի ընթացքում դիզայներները ոգեշնչվել են քունգ-ֆու մարտարվեստով։

Լուսանկարները՝ Nowfashion, Getty Images



© NEWS.am STYLE