«Հիասաքանչ». Էմմիի ոճային կերպարը

21:41   22 հունվարի, 2020

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ, կարճ հագուստ է կրում։ Նա կերպարն ամբողջացրել է երկարաճիտ կոշիկներով։ Էմմին պարզ սանրվածքով է եւ նուրբ շպարով։ «Ես այդքան փոքր չեմ, պարզապես Նիքիի մեքենան է հսկա»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ «Էմմա ջան, հիասքանչ ես, խոսքերն ավելորդ են»,- գրել է հետեւորդներից մեկը։

Օրեր առաջ հրապարակված կադրում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ, կարճ զգեստ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Էմմին արձակել էր մազերը, իսկ կերպարն ամբողջացրել էին երկարաճիտ կոշիկները։ Կադրին կից Էմմին գրել էր․ «Բարեւներ արեւոտ Կալիֆոռնիայից»։



© NEWS.am STYLE