«Գրեմմի»-ի նախկին ղեկավարին մեղադրել են երգչուհու բռնաբարության մեջ

19:49   22 հունվարի, 2020

Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի նախկին ղեկավարի Նիլ Պորտնովին, որը զբաղվում է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպմամբ, մեղադրել են երգչուհու բռնաբարության մեջ, գրում է Variety-ն։

Դեբորա Դուգանը, որը Պորտնովի հեռանալուց հետո զբաղեցրել է Արվեստների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը եւ աշխատանքից հեռացվել է հունվարի 17-ին, «Գրեմմի» մրցանակաբաշխությունից տաս օր առաջ մի շարք մեղադրանքներ է հնչեցրել կազմակերպության անդամների հասցեին։

Картинки по запросу грэмми нил изнасилование

Նրա խոսքով՝ Պորտնովն ակադեմիայի ղեկավարի պաշտոնից հեռացել է արտիստի բռնաբարության վերաբերյալ մեղադրանքներից հետո, որի անունը չի նշվում։ Նշվում է միայն, որ երգչուհին ամերիկյան քաղաքացիության չի ունեցել։ Դուգանն ընդգծել է, որ կազմակերպության մյուս ղեկավարներն իմացել են տեղի ունեցածի մասին։

Կինը նաեւ հայտարարել է, որ ակադեմիայի ղեկավարության որոշ անդամներ հաճախ են կապեր կամ հարաբերություններ ունենում «Գրեմմի»-ի հավակնորդների հետ, առաջխաղացնում են նրանց եւ մանիպուլիացիայի ենթարկում անվանակարգերի ցանկերը։ Դուգանը հավելել է, որ աշխատելով ակադեմիայիում՝ ինքը եւս բազմաթիվ անգամներ ոտնձգությունների է ենթարկվել։

«Գրեմմի» մրցանակաբաշխության հանձնման արարողությունը ծրագրված է հունվարի 27-ին։



© NEWS.am STYLE