Երգեր՝ գեղեցկության, սիրո ու շնորհակալ լինելու մասին. այսօր ծնվել է Առնո Բաբաջանյանը

19:01   22 հունվարի, 2020

99 տարի առաջ այս օրը՝ հունվարի 22-ին, ծնվել է  հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Խորհրդային Միության եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը:

Կոմպոզիտորը երաժշտական հարուստ ժառանգություն է թողել իր ստեծագործական կյանքի ընթացքուն, որը մինչ օրս տարածվում է սերնդեսերունդ եւ դառնում շատ երգիչների երգացանկի անբաժանելի մասնիկը:

Նա հաճախ համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու եւ երգիչ Մուսլիմ Մագոմաեւի հետ: Այդ համագործակցությունների արդյունքում են ծնվել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Королева красоты», «Благодарю тебя», «Улыбнись», «Свадьба», «Позови меня» եւ այլն:

Նրա ամենահայտնի ստեղծագործությունները հնչել են նաեւ սիրված ֆիլմերից շատերում, որոնց թվում են՝ «Հարսնացուն հյուսիսից», «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան» եւ այլն:

Բաբաջանյանը մահացել է 1983 թ-ի նոյեմբերի 11-ին, բայց ապրում է մինչ օրս, քանի դեռ կենդանի է նրա երաժշտությունը:

Մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրվա առթիվ առաջարկում ենք լսել ու վայելել նրա սիրված գործերից մի քանիսը:



© NEWS.am STYLE