«Իմ մահից հետո»․ Մեգան Մարքլի հայրը հայտարարել է, որ մինչեւ իր հուղարկավորությունը դուստրն իրեն չի տեսնի

23:11   22 հունվարի, 2020

Սասեքսի դքսուհու հայրը՝ Թոմաս Մարքլը հայտարարել է, որ կասկածում է իր եւ դստեր՝ Մեգանի վերամիավորվելու հարցում։

Թոմասը դարձել է բրիտանական Channel 5 հեռուստաալիքի հերոսը։ Զրույցի ընթացքում Մարքլն իր գնահատականն է տվել դստեր եւ նրա ամուսնու՝ արքայազն Հարրիի կյանքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Տղամարդը հաստատել է, որ երկար ժամանակ Մեգանի հետ չի շփվում եւ հնարավորություն չունի կապ հաստատել նրա հետ։  Նա նշել է, որ աղջիկը նույնպես չի գնում իր հետ հանդիպման։

С 11 до 18 лет Меган жила вместе с отцом. Он работал голливудским продюсером

«Մեգանը եւ Հարրին կհամաձայնեն գալ ինձ մոտ միայն իմ մահից հետո», - դժգոհել է Թոմասը: «Չեմ կարծում, որ նրանք առհասարակ ցանկանում են շփվել ինձ հետ», — վստահ է դքսուհու հայրը։

Տղամարդը նաեւ հայտարարել է, որ սկանդալից հետո ինքը ոչ մի անգամ չի տեսել եւ չի շփվել դստեր, նրա ամուսնու կամ Արչիի հետ: Երկու տարվա ընթացքում բոլոր նամակներն ու զանգերը անպատասխան են մնացել։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE