«Նոր բզբզ»․ Մկրտիչ Արզումանյանն Իվետա Մուկուչյանի հետ նոր լուսանկար է հրապարակել

23:31   22 հունվարի, 2020

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ։ Կադրում հայտնի աստղերը ջերմ գրկախառնված են, իսկ հրապարակմանը կից դերասանը գրել է․ «Նոր բզբզ»։

Օրեր առաջ դերասանն անդրադարձել էր վերջին օրերին ամենաքննարկվող հարցերից մեկին՝ բալային համակարգին։ Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանը պատկերված էր ավտոմեքենայում։ «Մկրտիչ Արզումանյան, սեվ ամրագոտի, 10-րդ դան։ Բալը թանկ ա, զգույշ եղեք»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE