««Նոր հայեր»-ը մասնակի վերամիավորվել են 5-7 րոպեով». Գարիկ Մարտիրոսյանը Սոչիից լուսանկար է հրապարակել

12:16   23 հունվարի, 2020

Գարիկ Մարտիրոսյանը մեկնել է Սոչի՝ Ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմերի «КиВиН-2020» միջազգային փառատոնին եւ այդ ամբողջ ընթացքում կիսվել է համատեղ հանգստի լուսանկարներով։ Շոումենը Սոչիում է կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ. վերջինս կիսվել էր ամուսնու արած լուսանկարով եւ պատմել՝ ինչ հաճոյախոսություններ են կարողանում անել հայերը։

Իսկ Գարիկ Մարտիրոսյանը լուսանկար է հրապարակել ընկերոջ՝ «Նոր հայեր» լեգենդար թիմի անդամ Գրիշա Գասպարյանի հետ։ «Սոչիում փառատոնի ընթացքում ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմը մասամբ վերամիավորվեց 5-7 րոպեով։ Լուսանկարում պատկերված ենք ես ու Գրիշա Գասպարյանը»...

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Հրապարակմանն արձագանքել է «Comedy club»-ի անդամ Դեմիս Կարիբիդիսը։ «Իմ ոսկի»,- գրել է նա։ «Քեզ մեծ մեգա-կալիմերա (հունարենից թարգմանած՝ «կալիմերա» նշանակում է բարի առավոտ) մեր ամբողջ թիմից»,- պատասխանել է Մարտիրոսյանը։ Հետեւորդները ջերմորեն ողջունել են երկու հումորիստներին էլ՝ ընդ որում թե ռուսերենով, թե հայերենով։



© NEWS.am STYLE