Ինչեր է արել Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Սոչիում փառատոնի ընթացքում (վիդեո)

10:26   23 հունվարի, 2020

Instagram-յան եւս մեկ տեսանյութ Մարտիրոսյան-Լեւինա զույգից հենց Սոչիից, ուր ավարտին է մոտեցել Ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմերի «КиВиН-2020» միջազգային փառատոնը։ Զույգը կադրեր է հրապարակում թե համատեղ հանգստից, թե ուրախ երեկույթներից։ Դրանցից մեկում Գարիկ Մարտիրոսյանը կատարել է «Alice Merton No Roots» հայտնի հիթը, նրան նվագակցել է մեկ այլ հայտնի շոումեն Ազամատ Մուսագալիեւը... Իսկ Ժանան պարում էր ու երբեմն ձայնակցում։ «Ստեղծագործական երեկոներ։ Գարիկն ու Ազամատը ստեղծագործում են, իսկ ես տարօրինակ բաներ եմ անում»,- տեսանյութը մակագրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Ի դեպ, Լեւինան նաեւ լուսանկար է հրապարակել Սոչիից, որն արվել է ամուսնու կողմից եւ պատմել՝ ինչ հաճոյախոսություններ են կարողանում անել հայերը։

Իսկ Գարիկը լուսանկար է հրապարակել ընկերոջ՝ «Նոր հայեր» լեգենդար թիմի անդամ Գրիշա Գասպարյանի հետ։ Հրապարակմանն արձագանքել է «Comedy club»-ի անդամ Դեմիս Կարիբիդիսը։



© NEWS.am STYLE