Առանց ներքնազգեստի. Քլոե Քարդաշյանը երեկույթի է մասնակցել շքեղ հագուստով

11:18   23 հունվարի, 2020

Քլոե Քարդաշյանը երեկոյի է մասնակցել  պրովոկացիոն զգեստով՝ ցուցադրելու համար վերջերս շատ նիհարած մարմինը, գրում է Daily Mail-ը։

Անկասկած, Քլոեն Abyss by Abby launch երեկոյի զարդն էր, այն տեղի է ունեցել Արեւմտյան Հոլիվուդում։ Նա կրում էր այդ ապրանքանիշի արծաթափայլ, կիպ զգեստը, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով եւ փոքրիկ գաղտնիք ունի. այն ամրանում է միայն մի ուսի միջոցով։ Քլոեի զգեստը ստացել է «Hera» անունը եւ 200 ֆունտ արժե։

Այն չի ենթադրում կրծկալի օգտագործում. համենայն դեպս այն հաստատ կերեւա կրծքի հատվածում կտրվածքների պատճառով։ Անդրավարտիքի դեպքում եւս դժվարություններ կառաջանան. զգեստն առանձնանում է մինչեւ ազդրը բարձրացող կտրվածքվ։ Քարդաշյանն, իհարկե, բաց չի թողել արծաթափայլ բարձրակրունկներով սլացիկ, արեւայրուք ընդունած ոտքերը ցուցադրելու հնարավորությունը։

Գեղեցկուհին երեկոյան դիմահարդարում է ընտրել՝ շեշտադրվելով աչքերն ու շուրթերը, կերպարն ամբողջացրել էր ադամանդներով զարդարված ականջօղերով ու Ջուդիթ Լեյբերի «Money Stack» պայուսակով։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE