Ոճային մայրիկ. Աննա Թովմասյանի լուսանկարը

10:58   23 հունվարի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շրջազգեստ է կրում, որը համադրել է մուշտակի հետ։ Նա արձակել է մազերը, նուրբ շպարով է, կերպարն ամբողջացրել է սեւ պայուսակը։ Երգիչ Արամեի կինը լուսանկարը չի մեկնաբանել։ Ի դեպ, նախորդ տարի զույգը երկորդ անգամ ծնող է դարձել. դեկտեմբերին լույս աշխարհ է եկել գեղեցիկ զույգի որդին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աննա Թովմասյանի հետ լուսանկար էր հրապարակել Արամեն։ Արամեն ու Աննան պատկերված էին ավտոմեքենայում։ Նրանք նմանատիպ հագուստ էին կրում՝ սեւ բաճկոն, արեւային ակնոց։ «Սեր բոլորիս»,- լուսանկարը մակագրել էր երգիչը։



© NEWS.am STYLE