Նուրբ ու հմայիչ. Դիանա Գրիգորյանի լուսանկարը

11:49   23 հունվարի, 2020

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան պատկերված է ավտոմեքենայում։ Նա սպիտակ բլուզ է կրում եւ մոխրագույն բաճկոն։ Դիանան արձակել է մազերը եւ նվազագույն շպարով է։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ Դիանան ներկայացել էր հնդկուհու կերպարում։ Նա կրում էր հնդկական նարնջագույն հանդերձանք։ Դիանան վառ ու գեղեցիկ շպարով էր, վարսերը հավաքված էիկն։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։



© NEWS.am STYLE