Ազդեցիկ. թագուհի Լետիցիան՝ Մադրիդում

13:45   23 հունվարի, 2020

Թագուհի Լետիցիան պաշտոնական միջոցառման է մասնացել եւ եւս մեկ անգամ ապացուցել, որ ոչ միայն նրբաճաշակ է, այլեւ հաջողությամբ կիրառում է կայուն զարգացման սկզբունքները։ Միջազգային զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսին, որն անցկացվել է Մադրիում, Լետիցիա թագուհին ներկայացել է Мassimо Dutti ապրանքանիշի՝ միջին երկարության, պուտավոր զգեստով։ Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդի կնոջը զգեստն, իսկապես, շատ էր սազում։

Միայն թե թագուհու կերպարը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն այդ պատճառով։ Նա այս զգեստով արդեն իսկ ներկայացել էր հանրությանը. նախորդ տարվա հոկտեմբերին՝ Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում։ Լետիցիան ընտրել էր նույն կոշիկները, եւ նախորդ տարվա համեմատությամբ միակ տարբերությունը պայուսակի բացակայությունն էր։ Հնարավոր է՝ այս կերպ ազդեցիկ թագուհին ձգտում է հանրության ուշադրությունը գրավել պատասխանատու օգտագործման վրա։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE