Վերջին ցուցադրությունը. Ժան Պոլ Գոտյեն ավարտել է դիզայների կարիերան

13:03   23 հունվարի, 2020

Ֆրանսիացի դիզայներ Ժան Պոլ Գոտյեն Փարիզի Շատլե թատրոնում անցկացրել է նորաձեւության իր վերջին ցուցադրությունը։

Դիզայներն արժանացել է հանդիսատեսի բուռն ծափահարություններին, երբ բեմ է բարձրացել՝ խոնարհվելու համար։։ Բարձր նորաձեւության ոլորտում կարիերան սկսելուց հիսուն տարի անց նա որոշել է ավարտել իր գործունեությունը հագուստի ստեղծման ասպարեզում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Numéro Magazine (@numeromagazine)

Կենդանի լեգենդի վերջին ցուցադրությանը մասնակցել են համաշխարհային ճանաչում վայելող աստղեր, մասնավորապես ռուս Իրինա Շեյքը, Ջիջի Հադիդը, Փերիս Ջեքսոնը, Ռոսի դե Պալման, Դիտա ֆոն Թիզը, Քարլի Քլոսը, Քարեն Էլսոնը, Միլեն Ֆարմերը եւ ուրիշներ։ Spletnik-ի հաղորդմամբ՝ հանդիսատեսի շարքում էին Կառլա Բրունին, Եվա Հերցիգովան, Սաշա Լուսը, Լետիցիա Կաստան (նա, ի դեպ, գրեթե նույն զգեստն է կրել, որով առաջին անգամ Գոտյեի մոտ պոդիում է բարձրացել), Նիկոլյա Հեսկյերը եւ այլք: Երաժշտական համարներով հանդես է եկել Բոյ Ջորջը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от FASHION TO MAX Russia (@fashiontomax_russia)

Jean Paul Gautier նորաձեւության տունը շարունակում է աշխատել, սակայն մոդելյերն այլեւս հավաքածուներ չի ստեղծի։ Գոտյեի խոսքով՝ ինքը ստեղծագործական նոր ծրագրեր ունի։



© NEWS.am STYLE