«Սիրուն». Սրբուկը՝ ոճային կերպարում

15:41   23 հունվարի, 2020

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սրբուկը դարչնագույն տաբատ է կրում, մուգ գույնի բաճկոն։ Նա հավաքել է մազերը եւ հետաքրքիր ակնոց ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոց։ Թեեւ «Եվրատեսիլ 2019» մրցույթին Հայաստանը ներկայացրած երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Սիրուն», «տիեզերական»,- գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին եթերային հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ «Արվեստը փնտրեք ձեր մեջ»,- հրապարակումը մակագրել էր Սրբուկը, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան. «Հիասքանչ», «ավելի գեղեցիկ չէր կարող լինել»։



© NEWS.am STYLE