Լիա Զախարյանի լուսանկարը՝ Վիեննայի պետական օպերայից

22:47   23 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Վիեննայում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ոճային կերպարում է. նա բաց գույնի ջինսե տաբատ է կրում, սեւ բլուզ։ Լիան հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել սեւ գոտիով։ «Վիեննայի պետական օպերա. խոշորագույն օպերային թատրոնը Ավստրիայի երաժշտական մշակույթի կենտրոնն է։ Թատրոնում բեմադրվել են գերմանական, ավստրիական, իտալական եւ ֆրանսիական կոմպոզիտորների օպերաներ, հանդես են եկել Եվրոպայի ականավոր շատ երգիչներ։ Ես նայեցի «Եվգենի Օնեգին»-ը՝ Ալեքսանդր Պուշկինի չափածո վեպը,ռուս գրականության ամենանշանավոր գործերից մեկը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր՝ գիրքը ձեռքին, սպիտակ հագուստով։ «Անկախ երկրից, քաղաքից, բնակավայրից եւ ինձ հասանելիք ննջասենյակից, ես ունեմ իմ քնելու ավանդական սովորույթն ու հատուկ տրամադրվածությունը։ Սիրում եմ կարդալ քնելուց առաջ. 1.-Ինքնակրթություն է 2.-Զարգացնում է մտածողությունը 3.-Անհետացնում է լարվածությունը 4.-Ինքնավստահություն է հաղորդում 5.-Մարզում է ուղեղը 6.-Սովորեցնում է կենտրոնանալ 7.-Զարգացնում է բառապաշարը 8.-Զարգացնում է երեւակայությունը 9.-Ծառայում է իբրեւ քնաբեր։ Եվ հիշեք՝ մենք այն ենք, ինչ ուտում ենք, մենք այն ենք, ինչ լսում ենք, մենք այն ենք ինչ տեսնում եւ կարդում ենք»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE