Էկոլոգիան՝ առաջնային. Սթելա Մաքքարթնին բիոքայքայվող ջինսերի հավաքածու կթողարկի

14:39   23 հունվարի, 2020

Դիզայներ Սթելա Մաքքարթնին բիոքայքայվող ջինսերի հավաքածու կթողարկի։ Կտորն ամբողջությամբ բաղկացած է բուսական բաղադրիչներից, առանց պլաստիկի խառնուրդի. էլաստիկ նրբաթելերի դերը բաժին է ընկել բնական ռեզինին, որին պատում են բամբակե թելեր, գրում է Esquire-ը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Candiani Denim (@candianidenim)

Գործվածքը, որը Stella McCartney-ի համար մշակել է Candiani Denim-ը, ամբողջությամբ բուսական բաղադրիչներից է կազմված։ Տեխնոլոգիան ստացել է Coreva Stretch Technology անվանումը։

Նոր հավաքածուում ներառված կլինի տաս ապրանք, որոնք վաճառքի կհանվեն մայիսին։



© NEWS.am STYLE