«Ուժեղ աղջիկ». Արմինկայի նուրբ կերպարը

21:49   23 հունվարի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Արմինկան սեւ պիջակ է կրում։ Նա արձակել է մազերը ու նուրբ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ «Այսօրվա իմ ուղիղ եթերը եւս մեկ անգամ ապացույցն էր այն բանի, որ ոչինչ իզուր չէ... Շնորհակալ եմ Ձեր սիրո, ջերմության, անկեղծության ու աջակցության համար։ Շնորհակալ եմ կողքիս լինելու համար՝ արդեն 20 երկար ու ձիգ տարիներից ավել: Դուք եք, որ ինձ սնում եք Ձեր սիրով: Ձեր շնորհիվ է, որ այն եմ, ինչ կամ... Սիրում եմ Ձեզ, իմ մարդիկ»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել երգչուհուն։ «Ուժեղ աղջիկ»,- նշել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, վառ գույնի շրջազգեստ էր կրում, որը համադրել էր փայլուն բլուզի հետ։ Արմինկան սեւ բարձրակրունկներ էր կրում ու արեւային ակնոց։ «Իմ ոճը»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Գեղեցկություն, ներդաշնակություն», «միշտ ոճային», «շքեղ», «շատ գեղեցիկ կին»։



© NEWS.am STYLE