Ռիտա Դակոտան նոր սիրավեպ է սկսել եւ ընկերոջ հետ Բալի մեկնել

19:11   23 հունվարի, 2020

Երգչուհի Ռիտա Դակոտան հանգստանում է Բալիում։ Նրան ընկերակցում են դուստրը՝ Միան, որի հայրը Վլադ Սոկոլովսկին է եւ նոր սիրելին՝ երաժիշտ ու կլիպմեյքեր Ֆյոդոր Բելոգայը։

Super-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որում պատկերված է՝ ինչպես է զույգը մեղմ գրկում իրար։

Զույգի մտերիմները Super-ին հայտնել են, որ 29-ամյա երգչուհին եւ 32-ամյա ռեժիսորը ծանոթացել են մեկուկես տարի առաջ Բալիում։ Սակայն այդ ժամանակ նրանց միջեւ միայն ընկերական հարաբերություններ են սկսվել։ Մի քանի ամիս նրանք կրկին հանդիպել են։ Ֆյոդորը Ռիտայի տեսահոլովակներից մեկի ռեժիսորն է եւ միջազգային գովազդային կազմակերպության տնօրեն, որը նկարահանումներ է իրականացնում ամսագրերի համար։

Ռիտա Դակոտան նախկինում ամուսնացած է եղել Վլաս Սոկոլովսկիի հետ, որից բաժանվել է նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։

Լուսանկարները՝ Super



© NEWS.am STYLE