Ձմեռային. Իննա Խոջամիրյանի մեղմ կերպարը

17:47   23 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի վերարկու է կրում եւ գլխարկ։ Դերասանուհին արձակել է մազերը եւ մեղմ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Որպես մեկնաբանություն՝ Իննան մի քանի սմայլիկ է օգտագործել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին լողափին։ Կադրում Իննան սպիտակ լողազգեստ էր կրում եւ նույն գույնի վերնազգեստ։ Կերպարն ամբողջացրել էին լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհին հարց էր ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ո՞րն է տարվա քո եղանակը»։

Գլխավոր լուսանկարը՝ @lon__94



© NEWS.am STYLE