Մեգան Մարքլը գաղտնի «հանդիպման» է գնացել Թոմ Քրուզի հետ

20:11   23 հունվարի, 2020

Արտասահմանյան լրատվամիջոցներին հայտնի է դարձել դքսուհի Մեգան Մարքլի եւ ազդեցիկ դերասան-սայենթոլոգ Թոմ Քրուզի «հանդիպման» մասին, որը կայացել է արքայազն Հարիի կնոջ նախաձեռնությամբ։ Իմանալով Մեծ Բրիտանիա Թոմ Քրուզի այցի մասին՝ Մեգանը հանդիպում է խնդրել իր նախկին կոլեգայից։

Բնականաբար, Հոլիվուդի ազդեցիկ ներկայացուցիչը չի մերժել թագավորական ընտանիքի անդամին, գրում է The Globe-ը։

Նախկին դերասանուհին ու աստղը գործնական հանդիպում են ակցկացրել, որի ընթացքում Մեգանը քննարկել է իր վերադարձը դերասանական կարիերային։ Մարքլն ու Քրուզը քննարկում էին՝ ինչպես ավելի լավ անել դա։ Թոմն իր հերթին խոստացել է աջակցել Մեգանին։

Картинки по запросу tom cruise getty images

Այս ամենը հաստատում է, որ Մեգան Մարքլը պատրաստվում է իր հաղթական վերադարձին Հոլիվուդ։



© NEWS.am STYLE