Ռեմբո մայրիկը․ Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը ապշեցնում է իր ֆիզիկական մարզավիճակով

22:11   23 հունվարի, 2020

Սիլվեստր Ստալոնեի մայրը, որը երկու տարուց 100 տարեկան է դառնում բավականին ակտիվ կյանք է վարում։

Կինն ակտիվորեն զբաղվում է սպորտով, գնում է գնումներ կատարելու, նվագում է ակորդեոն եւ դաշնամուր, երգում եւ սովորում է պարել չեչյոտկա:

Մարզումների լուսանկարներն ու տեսանյութերը ամերիկացի աստղի մայրը պարբերաբար հրապարակում է իր միկրոբլոգում։

«Պիլատեսի իմ դասն անգերազանցելի էր։ Իսկ ինչո՞վ ես դու զբաղվել»,- Instagram-ում տեսանյութերից մեկին կից գրել է Ստալոնեի մայրը, որտեղ նրան հետեւում է գրեթե 24 հազար հոգի։

Ժակլին Ստալոնեն պարբերաբար հրապարակում է Սիլվեստրի արխիվային լուսանկարները եւ զվարճալի կոլաժներ: Ժակլինն աստղաբան է եւ «Աստղերի ուժը. աստղագիտական ուղեցույց դեպի սուպերհաջողություն» գրքի հեղինակը։



© NEWS.am STYLE