Ռաֆ Սիմոնսը կարող է դառնալ Prada-ի նոր ստեղծագործական տնօրենը․ ԶԼՄ

11:12   24 հունվարի, 2020

Ռաֆ Սիմոնսը կարող է դառնալ Prada-ի նոր ստեղծագործական տնօրենը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է «The Wall Street Journal»-ի լրագրող Ջեյկոբ Գալագերը։  «Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ Ռաֆ Սիմոնսը տեղափոխվում է Prada։  Այլեւս ոչ մի բառ», - գրել է նա հրապարակման մեջ, որը, սակայն, որոշ ժամանակ անց անհետացել է։

Այժմ Prada-ի ստեղծագործական տնօրենը ընկերության գլխավոր տնօրեն Միուչչա Պրադան է: Ռաֆ Սիմոնսի անցած ճանապարհը միանգամայն թույլ է տալիս հավակնել նրա պաշտոնին. ավելի վաղ նա զբաղեցնում Էր Dior-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Ֆրանսիական նորաձեւության տնից հեռանալուց հետո նմանատիպ պաշտոն է ստացել Calvin Klein-ում, որտեղ, ճիշտ է, երկար չի մնացել (ընդամենը երկու տարի): Այս պահին Սիմոնսը հաջողությամբ ղեկավարում է իր Raf Simons ապրանքանիշը, իսկ վերջերս նույնիսկ գործարկել է Runner կոշիկի սեփական հավաքածուն:

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE