Exclusive. «Հանդիպումը կարոտած էր». Հայկ Մարությանը ներկա է գտնվել Մկրտիչ Արզումանյանի «Save Միլիոն» ներկայացմանը (ֆոտո/վիդեո)

23:26   23 հունվարի, 2020

Այսօր` հունվարի 23-ին, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է եղել Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Save Միլիոն» ներկայացմանը:

Նախկին գործընկերների հանդիպումը բավական ջերմ է անցել: Ինչպես հանդիսատեսը նկատեց` «Կարոտած հանդիպում»:

NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում Մկրտիչ Արզումանյանն ու Հայկ Մարությանն առաջին անգամ խոսել են երկար սպասված հանդիպման մասին:

«Հանդիպումը կարոտած էր երկու պատճառով` նախ Մկոյի հետ գրկախառնվեցինք, բացի այդ` նրան տեսա բեմում: Միշտ իրար բեմի վրա կողքից ենք տեսել», - իր խոսքում նշեց Հայկ Մարությանը, Մկրտիչ Արզումանյանն էլ հավելեց, - «Սիրով սպասում էինք այս հանդիպմանը, շատ ուրախ եմ, բավական, դրական կարծիքներ լսեցի, ինչը շատ հաճելի է»:

Քաղաքապետը կիսվել է նաեւ «Save Միլիոն»-ից ստացած տպավորություններով:

Հանդիպման բացառիկ մանրամասները` մեր տեսանյութում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE