Վառ շրթներկ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

10:41   24 հունվարի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին մուգ գույնի բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Ոճային երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ սպորտային բլուզ էր կրում։ Նա հավաքել էր մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր արեւային ակնոցը։ Աստղիկ Սաֆարյանը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան. «Ինչպես միշտ, ամենասիրուն եւ ամենաոճային»։



© NEWS.am STYLE