«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր». Սոֆյա Պողոսյանի ջերմ շնորհավորանքն ամուսնուն

11:45   24 հունվարի, 2020

Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը նշել է ծննդյան օրը։

Այդ առիթով նրան ջերմ շնորհավորել է կինը՝ գեղեցկուհի դերասանուհի Սոֆյա Պողոսյանը։ Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին Աշոտի հետ լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկն արվել է նրանց հարսանեկան արարողության ընթացքում։ «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»,- ջերմ լուսանկարն անգլերերով մակագրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ երկար շրջազգեստ էր կրում, դարչնագույն բլուզ։ Նա հավաքել էր մազերը եւ գեղեցիկ աքսեսեւարներ ընտրել՝ գոտի, խոշոր ականջօղեր։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել դերասանուհուն։



© NEWS.am STYLE