Ձյուն, տաք հագուստ, վառ կերպար. Էվա Խաչատրյանի լուսանկարը

13:14   24 հունվարի, 2020

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում վառ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Էվան բաց գույնի բլուզ է կրում ու գլխարկ։ Նա վառ շրթներկ է ընտրել։ «Տրամադրություն ներկայացուցմից հետո»,- հրապարակումը մակագրել է նա։ Մյուս լուսանկարում դերասանուհին ձմեռային կերպարում է։ «Բարի գիշեր»,- գրել է նա։

Ավելի վաղ Էվան հոլովակ էր հրապարակել, որում նրա լուսանկարները միմյանց էին հաջորդում։ Էվան բաց գույնի բլուզ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհին որպես աքսեսուար՝ ոսկեգույն ականջօղեր էր ընտրել։ Էվայի հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան. «Ամենասիրուն», «գծած»։



© NEWS.am STYLE