Հագուստի թողարկումից հետո Բեյոնսեի երկրպագուները մեղադրել են գերերին վիրավորելու մեջ

12:19   24 հունվարի, 2020

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն կոշտ քննադատության է ենթարկվել գեր երկրպագուների կողմից, որոնք նրան մեղադրել են իրենց վիրավորելու մեջ, գրում է Metro-ն։

Երգչուհու Ivy Park ապրանքանիշի եւ Adidas-ի համատեղ հավաքածուն վաճառքի է հանցել հունվարի 18-ին։ Իրերը վաճառվել են մի քանի ժամվա ընթացքում, սակայն երգչուհու որոշ երկրպագուներ դժգոհ են, որ չափսերի շարքն ավարտվում է XL-ով։ Նրանք իրենց զայրույթն արտահայտել են Twitter-ում։

Երկրպագուները նշել են, որ Adidas-ն արդեն իսկ հագուստ է թողարկում պլյուս չափի մարդկանց համար, սակայն Բեյոնսեի հետ համատեղ հավաքածուում այդպիսի չափսեր չկան։



© NEWS.am STYLE