Լիլիթ Բասյանի նոր լուսանկարն ու հետաքրքիր մեկնաբանությունը

14:15   24 հունվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում Լիլիթը տաք բլուզ է կրում, արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Աշխարհի հանդեպ սերը սկսվում է այն ժամանակ, երբ հասկանում ես, որ ամենամեծ գանձը քեզ համար հենց դու ես, քո հոգին։ Եվ միայն այն ժամանակ, երբ սկսում ես գնահատել սեփական հոգին, սկսում ես հասկանալ ու գնահատել այս աշխարհը»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված էր ավտոմեքենայում։ Նա բաց գույնի բաճկոն էր կրում, արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE