Paramount Pictures-ը նկարահանում է «Դաժան աղջիկներ»-ի նոր տարբերակը

14:45   24 հունվարի, 2020

Ամերիկյան Paramount Pictures կինոընկերությունը կզբաղվի «Դաժան աղջիկներ» բրոդվեյյան մյուզիքլի էկրանավորմամբ, որը հիմնված կլինի 2004թ.-ի նույնանուն ֆիլմի վրա։ Այս մասին հայտնել է շոուի պրոդյուսեր Թինա Ֆեյը, որը գրել է Մարկ Ուոթերսի ժապավենի սցենարը եւ դրանում մարմնավորել մատեմատիկայի ուսուցչուհի միս Նորբերիի կերպարը։

Похожее изображение

«Ես շատ ուրախ եմ «Վատ աղջիկներ»-ը վերադարձնել մեծ էկրաններ։ Անհավանական հաճելի էր տեսնել՝ որքան արժեքավոր են ֆիլմն ու մյուզիքլը հանդիսատեսի համար։ Ես այդ հերոսուհիների հետ 16 տարի եմ անցկացրել։ Նրանք Marvel-ի իմ տիեզերքն են, եւ ես շատ եմ սիրում նրանց»,- պատմել է Թինա Ֆեյը։ Առայժմ հայտնի չէ՝ ովքեր նոր ֆիլմում կկատարեն գլխավոր դերերը, գրում է Blueprint-ը։



© NEWS.am STYLE