Նիհարած Լոլիտան՝ լողազգեստով ու առանց դիմահարդարման

15:59   24 հունվարի, 2020

Լոլիտա Միլյավսկայան ամուսնալուծությունից հետո սկսել է ակտիվորեն վարել Instagram-ի իր էջը, կիսվել նկարահանումների ընթացքում արված կադրերով եւ նիհարելու հնարքներով։ Ի դեպ, նրա էջին բաժանորդագրված է արդեն 2,6 մլն հետեւորդ։ Այս անգամ երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում առանց դիմահարդարման է, սեւ, կիպ, խորը լանջաբացվածքով լողազգեստ է կրում։

«Ողջույն բոլորին։ Դուրս եկա լողավազանից։ Աչքերս կարմիր են. ակնոցների միջով ջուր է անցնում։ Ես լողազգեստով եմ։ Հիմա նայեք՝ ինչ լողազգեստներ են պատրաստում երկար թեւերով։ Սա հատուկ նրանց համար է, ովքեր, ինչպես ես, չեն սիրում, երբ ձկները լողում են ու լողաթեւով պատահաբար դիպչում քեզ։ Դա գարշելի զգացում է առաջացնում։ Եվ նաեւ նրանց համար, ովքեր չեն սիրում արեւ եւ ովքեր, ինչպես ես, շատ խալեր ունեն։ Բոլորին լավ օր եմ մաղթում»,- գրել է Լոլիտան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Лолита Милявская (@lolitamilyavskaya)

Ի դեպ, երգչուհու երկրպագուները ուրախությամբ են գնահատել հրապարակումը՝ հայտարարելով, որ հիանում են երգչուհու համարձակությամբ։

Լուսանկարը՝ ՌԻԱ Նովոստի



© NEWS.am STYLE