ՈւՀԱ-ի «Հայկական հավաքական» թիմը կխաղա ակումբի բարձրագույն լիգայում

16:59   24 հունվարի, 2020

Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմը Մոսկվայից կմասնակցի ակումբի բարձրագույն լիգային։ Հրապարակումը հայտնվել է թիմի Instagram-յան պաշտոնական էջում։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от "Армянская сборная", г. Москва (@armyanskaya_sbornaya)

«Մենք ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայում ենք։ Մնացածը՝ հետո»,- ասված է հրապարակման մեջ։

Թիմը գոյություն ունի արդեն վեց տարի։ Այս ամբողջ ընթացքում թիմի անդամները համառորեն գնացել են դեպի նպատակները՝ խաղալով տարբեր մակարդակների լիգաներում։ Այսօր այն միակ թիմն է, որը հայերին ներկայացնում է Ուրախների ու հնարամիտների ակումբի հեռուստատեսային տարբերակում։



© NEWS.am STYLE